23 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համաձայնագիրը հնարավոր է, սպասում ենք առաջիկա ամիսներին հետագա բանակցություններին․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Համաձայնագիրը հնարավոր է, սպասում ենք առաջիկա ամիսներին հետագա բանակցություններին․ ԱՄՆ Պետքարտուղարություն

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հարցին, թե ինչ պետք է որոնեն հայերն ու ադրբեջանցիները՝ հասկանալու համար, որ Արլինգթոնում կայացած բանակցությունները հաջողվել են։

 «Կարծում եմ, որ դա պետք է լինի բանակցությունների շարունակությունը, որին մենք շարունակում ենք աջակցել: Մենք նախկինի պես հավատում ենք, որ համաձայնագիրը հնարավոր է և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցություններին առաջիկա ամիսներին»,-ասել է նա:


Պետքարտուղարության խոսնակը, սակայն, հրաժարվել է պատասխանել բանակցությունները  Վաշինգտոնում շարունակելու հնարավորության մասին հարցին: