15 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ամերիկա» անվանումով ոսկյա զուգարանակոնքն աճուրդում վաճառվել է 12 միլիոն դոլարով

«Ամերիկա» անվանումով ոսկյա զուգարանակոնքն աճուրդում վաճառվել է 12 միլիոն դոլարով

«Ամերիկա» անվանումը ստացած լիովին ֆունկցիոնալ ոսկե զուգարանակոնքը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 12.1 միլիոն դոլարով․ գրում է Euronews-ը։ 

Զուգարանակոնքը նախագծել է իտալացի ժամանակակից նկարիչ Մաուրիցիո Կատելանը, որը հայտնի է երգիծական և հումորային աշխատանքներով։

Տասնութ կարատանոց ոսկե զուգարանակոնքը կշռում է 101 կիլոգրամ։

Արվեստի գործը, որը ստեղծվել է 2016 թվականին՝ որպես ծայրահեղ հարստության երգիծանք, ունեցել է մոտ 10 միլիոն դոլար մեկնարկային գին։

Իտալացի նկարիչը նախագծել էր նաև զուգարանակոնքի մեկ այլ տարբերակ, որն  Անգլիայի Բլենհայմի պալատից գողացվելուց առաջ ցուցադրվել էր Գուգենհայմի թանգարանում։ Քննությունը կարծում է, որ անհետացած զուգարանակոնքը, հավանաբար, հալեցվել է որպես թանկարժեք մետաղ։

Ռազմագերիներ