01 Ապր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ամերիկյան երկկողմ համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի վերաբերյալ։

Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում իրավիճակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային հարցեր։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026