
Թրամփ ընտանիքը Մալդիվներում կկառուցի «ուլտրաշքեղ» հյուրանոց՝ 80 «լողացող» առանձնատներով
Թրամփ ընտանիքին պատկանող Trump Organization ընկերությունը պատրաստվում է Մալդիվներում կառուցել բարձրակարգ հյուրանոց՝ 80 «լողացող» վիլլաներով․ գրում է Daily Mail-ը։
Ընկերության գործադիր փոխնախագահներն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդիները՝ Էրիկ Թրամփը և Դոնալդ Թրամփ կրտսերը։
Trump International Hotel Maldives հյուրանոցը նախատեսվում է բացել մինչև 2028 թվականի ավարտը։
Այն գտնվելու է կղզու մայրաքաղաք Մալեից ընդամենը 25 րոպե հեռավորության վրա՝ մոտորանավակով գնալու դեպքում։ Այս հյուրանոցը լինելու է հատուկ այն հանգստացողների համար, որոնք «ձգտում են առավելագույն գաղտնիության, բացառիկության և նրբագեղության»։


