07 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայ գործընկերներին՝ ՄԱԿ-ում ՌԴ-ի առաջարկած բանաձևին կողմ քվեարկելու համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայ գործընկերներին՝ ՄԱԿ-ում ՌԴ-ի առաջարկած բանաձևին կողմ քվեարկելու համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՌԴ-ի առաջարկած բանաձևին կողմ քվեարկելու համար։

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր հայ գործընկերներին՝ Ռուսաստանի կողմից ավանդաբար առաջարկվող «Նացիզմի, նեոնացիզմի և այլ գործելակերպերի փառաբանման դեմ պայքար, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի խթանմանը» բանաձևի նախագծի համահեղինակության համար, որն ընդունվել է նոյեմբերի 14-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի նիստում:

Աշխարհի բոլոր տարածաշրջաններից 44 պետություն համահեղինակել է փաստաթուղթը, իսկ դրա ընդունման օգտին քվեարկել է 114 երկիր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը։

Մեր հայ ընկերների աջակցությունն այս փաստաթղթին հատկապես արժեքավոր է այս տարի Հայրենական մեծ պատերազմում գերմանական նացիզմի դեմ մեր համատեղ հաղթանակի 80-ամյակի տոնակատարության լույսի ներքո՝ ավելի ամրապնդելով հայ ժողովրդի հերոս որդիների և դուստրերի երախտապարտ հիշատակը, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին՝ Հայրենիքը և ամբողջ մարդկությունը «շագանակագույն ժանտախտից» փրկելու համար»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ