Պուտինը Կրեմլում հանդիպել է Պրիգոժինի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ:
Ավելի վաղ արևմտյան մամուլում տարածված այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու։ Հանդիպմանը մասնակցել են ջոկատների բոլոր հրամանատարները և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում՝ հունիսի 29-ին, տևել է գրեթե երեք ժամ»,- ասել է Պեսկովը։