Շարունակվում են «Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհի մարման աշխատանքները․ ներգրավվել են բնակիչները
«Դիլիջան ազգային պարկ»
ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հայտնում են Շրջակա միջավայրի
նախարարությունից։
«Դեկտեմբերի 5-ին
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի
մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։
Հրդեհաշիջման աշխատանքներն
իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Տավուշի,
Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և ՓՈՒՎ ՀՆՓԱԻ, ՔՊՈՒՀ կենտրոններիի մոտ 260 փրկարարական
ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 35 աշխատակից և հարակից բնակավայրի 40 բնակիչ։
Ռելիեֆային բարդ պայմաններից
ելնելով՝ փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում
մոտ 1 կմ բարձրության վրա։
Աշխատանքներին ներգրավված են 32 միավոր փրկարարական և անտառտնտեսության
9 միավոր տեխնիկա»,- նշվում է հաղորդագրության մեջ։