15 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն խաղաղության առաջարկներ է մշակում՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները․ Ռուբիո

ԱՄՆ-ն խաղաղության առաջարկներ է մշակում՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները․ Ռուբիո

Վաշինգտոնի վարչակազմը մշակում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի կարգավորման առաջարկներ՝ հաշվի առնելով Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները, և կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան․ գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր Х սոցիալական ցանցի էջում։

«Ուկրաինականի նման բարդ և մահացու պատերազմի կարգավորումը պահանջում է լուրջ և իրատեսական գաղափարների մանրամասն փոխանակում։ Երկարատև խաղաղության հասնելը պահանջում է, որ երկու կողմերն էլ համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների։ Ահա թե ինչու մենք մշակում և կշարունակենք մշակել այս պատերազմը դադարեցնելու հնարավոր առաջարկների ցանկ՝ հիմնվելով հակամարտության երկու կողմերի կարծիքների վրա», – ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռազմագերիներ