ՀՀ-ում Իրանի նոր դեսպանը կոնֆլիկտային երկրներում աշխատելու մեծ փորձ ունի․ իրանագետ
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր դիվանագիտական առաքելությունը, տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը։
Մեհդի Սոբհանին եղել է Պակիստանում Իրանի գլխավոր հյուպատոսը, Սիրիայում Իրանի դեսպանը։ ABC Media¬-ի հետ զրույցում իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը նշեց, որ նոր դեսպանը կոնֆլիկտային երկրներում աշխատելու մեծ փորձ ունի․ «Նոր դեսպանը շատ լավ ծանոթ է Միջին Արևելքի կոնֆլիկտներին։ Մեզ համար այս փաստը կարևոր է, որովհետև մեր կոնֆլիկտների հիմնական մասը պայմանավորված է հենց այդ կոնֆլիկտներով։ Կարծում եմ՝ Իրանը նոր դեսպանի ընտրության հարցում կարևորել է այս կետը»,- ասաց իրանագետը։
Նախկին դեսպան Աբբաս Զոհուրին օրերս ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Նա դեսպան էր նշանակվել 2019-ին։