
Եվրասիայում ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն և ՀԱՊԿ-ն կատարում են տարածաշրջանային անվտանգության հիմնական գործառույթները․ ԱՊՀ պաշտոնյա
Հետխորհրդային տարածքում և, ընդհանուր առմամբ, Եվրասիական մայրցամաքում ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն և ՀԱՊԿ-ն կատարում են գործնական տարածաշրջանային անվտանգության հիմնական գործառույթներն։ Այսօր նրանք ունեն անհրաժեշտ կարողություններ՝ միջպետական պաշտպանության համակարգը նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ ամրապնդելու համար․ հայտարարել է Անկախ Պետությունների Համագործակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեիտիմովը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների և ոլորտային կառույցների համատեղ ջանքերով ստեղծվել են փոխգործակցության համակարգման կոնկրետ մեխանիզմներ միջպետական հարաբերությունների գործնականում բոլոր ոլորտներում։ Ստեղծվել են կանոնավոր քաղաքական խորհրդակցություններ, պարբերաբար կիրառվում են զինված ուժերի, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների համատեղ գործողություններ, պահպանվում է ռազմատեխնիկական համագործակցության, փորձի փոխանակման և անձնակազմի վերապատրաստման բարձր մակարդակը։


