22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում․ Կոբախիձե

Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում․ Կոբախիձե

Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են ակտիվորեն զարգանալ քաղաքական ու տնտեսական ոլորտներում․ Վրաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների կառավարությունների միջև ձևավորված սերտ գործակցությունն ամուր հիմք է ստեղծում հետագա գործընկերության համար։

«Ուրախ ենք, որ մեր հարաբերությունները զարգանում են ակտիվ ու կայուն։ Մեր գործակցությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ քաղաքականից մինչև տնտեսական։ Վստահ ենք, որ այս տեմպով կարող ենք հասնել նոր հաջողությունների երկու երկրների հարաբերությունների զարգացման առումով»,- ասել է պաշտոնական Թբիլիսիի ներկայացուցիչը։

 

Ռազմագերիներ