
Ռուսաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում բաց է և հետևողական․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում բաց է և հետևողական․ այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելուն։
Զախարովայի խոսքով՝ «Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել Ղարաբաղում արյունահեղությունը 2020 և 2023 թվականներին»։
«Ակնհայտ է, որ եռակողմ համաձայնագրերը չեն կորցրել իրենց արդիականությունը։ Ընդհակառակը, այս համաձայնագրերը Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի ճանապարհային քարտեզն են կազմում։ Մենք, ինչպես նախկինում, պատրաստ ենք նպաստել Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների շահերից բխող փոխշահավետ լուծման հասնելուն»,- ասել է ռուս պաշտոնյան։


