26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունն ապօրինի կալանավորված կնոջ նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում․ պատգամավոր

Իշխանությունն ապօրինի կալանավորված կնոջ նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում․ պատգամավոր

Իշխանությունը «Սրբազան պայքարի» գործով ապօրինի կալանավորված Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում․ այս մասին Facebook-ի իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Թեև այս ընթացքում տարբեր անձանց մասով խափանման միջոցի փոփոխություններ են եղել, սակայն Լիդյայի մասով իշխանության որոշումը չփոխվեց` կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց:

Այստեղ կալանքը ոչ միայն որպես պատժի միջոց է կիրառվում, այլ նաև ճնշման մեծացում Բագրատ սրբազանի դեմ:

Իշխանության սցենարը մարդանց ահաբեկիչ հռչակելու գործում չաշխատեց, և հիմա փորձ է արվում էժան քայլերով մարդկանց տարբեր բնույթի վնասներ հասցնել:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշում է պատգամավորը:

 

Ռազմագերիներ