Կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը
Ֆրանսիայի հայոց թեմի
առաջնորդարանից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ դեկտեմբերի 5-ին կյանքի
86-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին
Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը
խորապես սգում են բազմավաստակ Տարոն Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան
Հոր հոգու հանգստության և խաղաղության համար:
Տարոն Սրբազանի հուղարկավորության
արարողությունների մանրամասների վերաբերյալ կտեղեկացվի հաջորդիվ:
Յիշատակն արդարոյն
օրհնութեամբ եղիցի: