07 Ապր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարանը հերքում է

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարանը հերքում է

Ֆեյսբուքի օգտատեր Արտյոմ Մարտիրոսյանը տեսանյութ էր հրապարակել Հրազդանի կիրճից, որտեղ երևում էր, թե ինչպես է էքսկավատորը հողային աշխատանքներ իրականացնում։ Նա գրել էր, որ «քանդում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները»։

ABC Media-ն կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանի հետ, որը հայտնեց. «Կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է, և դրան զուգահեռ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն է՛լ ավելի կբացվի և տեսանելի կլինի։ Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026