28 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեման մի՛ շեղիր երրորդական հարցերով, պարո՛ն Մեսրոպյան․ Նարեկ Կարապետյան

Թեման մի՛ շեղիր երրորդական հարցերով, պարո՛ն Մեսրոպյան․ Նարեկ Կարապետյան

ՀԿԾՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությանը, թե ՀՀ բոլոր սպառողների հաշվիչների՝ 2018-ից 2024-ի հոկտեմբեր ամիսների ցուցմունքները ՀԷՑ-ի սերվերից անհետացել են, արձագանքել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Facebook-ի էջում նա գրել է․

«ՀԿԾՀ նախագահը, մարդկանց մոտ կասկած առաջացնելու համար, հայտարարել է, թե 2019-ից մինչև 2024 թվականների ՀԷՑ-ի լույսի ցուցմունքների բազան մեկ տարի առաջ ջնջվել է։ Մի փոքր մոռացել է հավելել, որ իմ ՀԷՑ-ում ներգրավվելուց հետո այն ծրագրավորողների հետ վերականգնվել է՝ ամսական տվյալներով։ Թեման մի՛ շեղիր երրորդական հարցերով, պարո՛ն Մեսրոպյան, և իջեցրո՛ւ սակագինը 7 %»։

 

Ռազմագերիներ