
Նիգերիայում զինված խումբը հարձակվել է կաթոլիկ դպրոցի վրա՝ առևանգելով 215 աշակերտի և 12 ուսուցչի
Նիգերիայում զինված խումբը հարձակվել է «Սուրբ Մարիամ» կաթոլիկ դպրոցի վրա՝ առևանգելով 215 աշակերտի և 12 ուսուցչի․ գրում է AP-ը՝ Նիգերիայի քրիստոնյաների ասոցիացիային հղումով։
Առևանգված աշակերտներից մի քանիսին հետագայում հաջողվել է փախչել և ողջ մնալ։
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դպրոցի վարչակազմը չի ենթարկվել անվտանգության նկատառումներով դպրոցը փակելու Նիգերիայի կառավարության հրամանին։


