31 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բանակցությունները կառուցողական էին․ Սպիտակ տունը հայտարարություն է տարածել ուկրաինական կողմի հետ բանակցություններից հետո

Բանակցությունները կառուցողական էին․ Սպիտակ տունը հայտարարություն է տարածել ուկրաինական կողմի հետ բանակցություններից հետո

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել կիրակի օրը Ժնևում կայացած խաղաղության բանակցություններից հետո։

«Բանակցությունները կառուցողական, բովանդակալից և հարգալից էին, ընդգծելով արդար և երկարատև խաղաղության հասնելու մեր համատեղ հանձնառությունը», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Միացյալ Նահանգները և Ուկրաինան «համաձայնության են եկել խորհրդակցությունների բարձր արդյունավետ բնույթի վերաբերյալ»։

«Քննարկումները ցույց տվեցին դիրքորոշումների համաձայնեցման և հաջորդ քայլերի հստակ սահմանման զգալի առաջընթաց։ Նրանք վերահաստատեցին, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է լիովին երաշխավորի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովի կայուն և արդար խաղաղություն»։

Քննարկումների արդյունքում կողմերը մշակեցին թարմացված և կատարելագործված խաղաղության համաձայնագրի նախագիծ։

«Ուկրաինայի պատվիրակությունը վերահաստատեց իր գնահատանքը Միացյալ Նահանգների և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական հանձնառության համար՝ պատերազմը դադարեցնելու և մարդկային կորուստները կանխելու անխոնջ ջանքերին», – հայտարարել է Սպիտակ տունը։

Ռազմագերիներ