27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ուղերձ է հղել՝ չի վտանգի Գազայում իր զինվորների կյանքը․ Israel Hayom

Ադրբեջանն ուղերձ է հղել՝ չի վտանգի Գազայում իր զինվորների կյանքը․ Israel Hayom

Ըստ իսրայելական գնահատականների՝ Գազայի համար Միջազգային կայունացման ուժերը, որոնք նախատեսված են ՀԱՄԱՍ-ին զինաթափելու համար, չեն կազմավորվի: Ուժերի ստեղծումը Դոնալդ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու 20 կետանոց ծրագրի կենտրոնական տարրն է և ներառվել է Անվտանգության խորհրդի անցյալ շաբաթ ընդունված 2803 բանաձևում: Այնուամենայնիվ, աշխարհում ոչ մի երկիր պատրաստակամություն չի հայտնել իր ուժերն ուղղակիորեն ներգրավելու ՀԱՄԱՍ-ի մարտիկների դեմ պայքարում:

Israel Hayom-ը տեղեկացել է, որ Ադրբեջանն՝ Իսրայելի դաշնակիցը, որը մի քանի շաբաթ առաջ քննարկում էր ուժերին միանալու հարցը, վերջին օրերին ուղերձ է հղել, որ չի համաձայնվի վտանգել Գազայում իր զինվորների կյանքը: Բաքվում, ինչպես նաև այլ երկրներում, պաշտոնյաները քննարկում են Միջազգային կայունացման ուժերին մասնակցությունը՝ որպես վերակառուցման գործընթացների և հանգստության պահպանման մի մաս, սակայն պատրաստ չեն ներգրավել ուժերը, ինչը ներկայում պահանջվում է ՀԱՄԱՍ-ին զինաթափելու և Գազան ապառազմականացնելու համար:

Ռազմագերիներ