22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բանակը չի կրճատվում, պարզ հաշվարկ է․ Պապիկյան

Բանակը չի կրճատվում, պարզ հաշվարկ է․ Պապիկյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանը ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին հարց է ուղղել զինծառայության ժամկետի կրճատման, համակարգից սպաների հեռացման և բանակի ընդհանուր թվակազմի պահպանման վերաբերյալ։

Գևորգյանի խոսքով՝ վերջին շրջանում զինկոմիսարիատներից ստացվող տեղեկությունները մատնանշում են, որ փորձառու սպաներ են լքում համակարգը, և նրանց փոխարինում են անփորձ կադրերով։ Պապիկյանը պատասխանել է՝ համակարգի «մաքրումը» բնական ընթացք է։

«Փորձառությունը միայն դրական քողի ներքո դիտելը ճիշտ չէ․ տարիներ շարունակ խոսվել է համակարգի խնդիրների մասին։ Ռիսկային կամ ոչ նպատակահարմար կադրերի հեռացումը նորմալ գործընթաց է, պետք է մաքրել համակարգը պրոբլեմատիկ մարդկանցից»,- ասել է Պապիկյանը։

Բանակի թվաքանակի վերաբերյալ խոսելիս նախարարը շեշտել է, որ բանակի կրճատում չի նախատեսվում։ Նրա խոսքով՝ մեկուկես տարի հետո երկու զորակոչ զորացրվելու, բայց այն, որ բանակը կրճատվում է, իրականության հետ կապ չունի։ Ասում է՝ ևս մեկուկես տարի հետո նույն թվաքանակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի նրանք ծառայելու են մեկուկես տարի։

«Թիվը չի նվազում, սա պարզ հաշվարկ է»,- ընդգծել է Պապիկյանը։

Գևորգյանը նաև բարձրաձայնել է հարցը՝ արդյոք բարեփոխումից կարող են օգտվել արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողները։ Պապիկյանը նշել է, որ օրենքի հետադարձ ուժ տալը հնարավոր չէ․ «Սա երկար պլանավորված գործընթաց է։ Կարող ենք այն կիրառել միայն 2026-ի հունվարի 1-ից, երբ Գլխավոր շտաբը կտա դրական եզրակացություն։ Օրենքը տարածվելու է միայն այդ օրվանից հետո ծառայություն սկսողների վրա։ Այստեղ անարդարություն չկա»,- ասել է պաշտպանության նախարարը։

Նա ընդգծել է, որ բարեփոխումները չեն կարող իրականացվել միանգամից։

Ռազմագերիներ