
ԱՄՆ-ն ու Ուկրաինան համաձայնության են եկել 28 կետերի «մեծ մասի» շուրջ․ տարածքների հարցը մնաց Զելենսկիին ու Թրամփին․ РБК-Украина
Ժնևում կայացած հանդիպման ժամանակ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները կարողացել են համաձայնության գալ ԱՄՆ խաղաղության ծրագրի կետերի մեծ մասի շուրջ և կարգավորել վիճելի կետերի զգալի մասը․ գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ վիճելի հարցերի թվում են Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը, Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը և գերիների փոխանակման ձևաչափը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տարածքների վերաբերյալ կետերը և սահմանադրական դրույթը, որը նախատեսում է Ուկրաինայի չանդամակցումը ՆԱՏՕ-ին, կքննարկվեն նախագահների՝ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի մակարդակով։
Աղբյուրների փոխանցմամբ, եթե Կիևն ու Վաշինգտոնը մոտ ապագայում համաձայնության գան ծրագրի շուրջ, իսկ ԱՄՆ-ն հաստատի իրենց անմիջականորեն վերաբերող կետերը եվրոպացի գործընկերների հետ, ապա ամերիկացի բանակցողները կսկսեն արդեն Ռուսաստանին համոզել՝ թե՛ մտրակով, թե՛ «սիրաշահելով»։


