31 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սլովենիայում հանրաքվեով մերժել են էվթանազիան օրինականացնող օրենքը

Սլովենիայում հանրաքվեով մերժել են էվթանազիան օրինականացնող օրենքը

Սլովենացիները կիրակի հանրաքվեով մերժել են օրենքը, որը թույլ էր տալիս անբուժելի հիվանդներին դիմել էվթանազիայի (երբ ծանր հիվանդություն ունեցող մարդը խնդրում է վերջ դնել իր կյանքին՝ ցավերից և տառապանքից ազատվելու համար)․ գրում է Euronews-ը։

Ըստ ձայների գրեթե ամբողջական հաշվարկի՝ հանրաքվեի մասնակիցների մոտ 53 տոկոսը քվեարկել է օրենքի դեմ, իսկ մոտ 46 տոկոսը՝ կողմ։ Երկրի պետական ​​ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է գրեթե 41 տոկոս։

Էվթանազիան Սլովենիայում օրինականացվել էր այս տարվա հուլիսին, սակայն նոր քվեարկության արդյունքում գործող օրենքը կասեցվել է։

Ռազմագերիներ