15 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թրամփի երթուղին» շահավետ է ամբողջ տարածաշրջանի համար․ Վրաստանի խորհրդարանի խոսնակ

«Թրամփի երթուղին» շահավետ է ամբողջ տարածաշրջանի համար․ Վրաստանի խորհրդարանի խոսնակ

ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գագաթնաժողովից հետո հայտարարված «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախաձեռնությունը (TRIPP) նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար և կնպաստի Միջին միջանցքի ամրապնդմանը․ ինչպես հայտնում է eadaily.com-ը, այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Սա կարևոր է մրցակցության զարգացման և փոխադրողներին ավելի լավ պայմաններ առաջարկելու համար՝ այդպիսով մեր միջանցքն ավելի գրավիչ դարձնելով։ Մրցակցությունը միայն կամրապնդի դա»,- նշել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում ևս մի երթուղու առկայությունը ցույց է տալիս տարածաշրջանի կայունությունը և կգրավի ավելի շատ ներդրումներ։

«Սա ինքնին տարածաշրջանային կայունության ազդանշան է, որը կնպաստի բոլոր մյուս տեսակի ներդրումների ընդլայնմանը՝ ինչպես միջանցքի շուրջ ենթակառուցվածքներում, այնպես էլ տարածաշրջանի տարբեր ոլորտներում՝ ընդհանուր ներդրումների առումով։ Հետևաբար, մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։

Ռազմագերիներ