
Բրյուս Ուիլիսի ընտանիքը ցանկանում է դերասանի մահից հետո նրա ուղեղը նվիրաբերել գիտնականներին
Բրյուս Ուիլիսի ընտանիքը ցանկանում է դերասանի մահից հետո նրա ուղեղը նվիրաբերել գիտնականներին՝ ճակատաքունքային դեմենցիա կոչվող հազվագյուտ հիվանդության ուսումնասիրությանը նպաստելու համար։ Այդ մասին իր նոր գրքում պատմել է դերասանի կինը՝ մոդել Էմմա Հեմինգ-Ուիլիսը․ գրում է PeopleTalk-ը։
Զույգն ամուսնացել է 2009 թվականին, ունի 2 դուստր՝ 13-ամյա Մեյբլը և 11-ամյա Էվելինը։ Ուիլիսը լքել է Հոլիվուդը 2022 թվականի գարնանը՝ լուրջ առողջական խնդիրների պատճառով։ Հաղորդվել էր, որ «Պինդ ընկույզ» ֆիլմի աստղը դադարել է քայլել, կարդալ և խոսել պրոգրեսիվ դեմենցիայի պատճառով։


