
DaoBit, Orbis (Orbis Exchange), GKGD ընկերությունները գործում են ԿԲ վերահսկողության շրջանակից դուրս․ Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել
Կենտրոնական բանկի իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ DaoBit, Orbis (Orbis Exchange), GKGD անվանումով ներկայացող ընկերությունները հանդես են գալիս դրամական միջոցների ներգրավման դիմաց հավելյալ բարձր եկամտաբերությամբ գումարների վերադարձի հրապարակային առաջարկով․ հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:
Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից»,- ասվում է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունում:


