31 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժնևյան բանակցությունների արդյունքների հիման վրա կորոշենք մեր հաջորդ քայլերն ու ժամկետները․ Զելենսկի

Ժնևյան բանակցությունների արդյունքների հիման վրա կորոշենք մեր հաջորդ քայլերն ու ժամկետները․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի պատվիրակությունը վերադառնում է Ժնևից և կներկայացնի ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքները․ գրում է Al Jazeera-ն։

 

«Մեր պատվիրակությունն այժմ վերադառնում է տուն, և ես այսօր երեկոյան սպասում եմ Ժնևում բանակցությունների ընթացքի և մեր գործընկերների հիմնական շեշտադրումների վերաբերյալ ամբողջական զեկույցի։ Այս զեկույցների հիման վրա մենք կորոշենք հաջորդ քայլերն ու ժամկետները։ Մենք կշարունակենք համակարգել մեր աշխատանքը Եվրոպայի և այլ գործընկերների հետ։ Մենք հույս ունենք հասնել անհրաժեշտ արդյունքների, և ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կանգնած են Ուկրաինայի կողքին», – X սոցհարթակում գրել է Զելենսկին։

 

Ռազմագերիներ