23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեմ կարծում՝ Օսկանյանի առաջարկը կընդունեն, բայց Արցախի հարցում վիճակն անելանելի չէ․ Սերժ Սարգսյան

Չեմ կարծում՝ Օսկանյանի առաջարկը կընդունեն, բայց Արցախի հարցում վիճակն անելանելի չէ․ Սերժ Սարգսյան

ՀՀ երորրդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցություններին ու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկներին։

«Ես կարծում եմ, որ վիճակն անելանելի չէ, դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Երեկ Վարդան Օսկանյանի առաջարկություններն էլ ես կարծում եմ՝ տրամաբանական են և իրականացնելի»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Ըստ նրա՝ լավագույն տարբերակը կլիներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն հնարավոր է նաև այլ լուծում մտածել․

«Կարելի է խումբ կազմել Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, բայց պայմանով, որ այո, նրանք այդ ամբողջ ընթացքում պետք է լռեն և վստահեն կազմված խմբին։ Սակայն ես չեմ կարծում, որ այդ մարդիկ ունակ են նման մի համաձայնության գալու»,- ասել է երրորդ նախագահը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել էր, որ հնարավոր է Արցախի հարցում փրկել իրավիճակը։ Նա հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններում երկու-երեք ամսում կտրուկ իրավիճակ փոխելու պատասխանատվություն ստանձնել՝ նախապայմանով որ Փաշինյանը լռի, ուղղակի չխոսի ո՛չ ԱԺ-ում, ո՛չ կառավարությունում, ո՛չ որևէ տեղ: