06 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր․հայտնում են Մայր Աթոռից։

«Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։

Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 17։30 Երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Տաճարում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։

Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու նախատոնակին և Սուրբ Պատարագին»,-ասված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026