06 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման․ ԱՆ

Տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման․ ԱՆ

Չոր տերևների այրման հետևանքով օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը վտանգ է ներկայացնում առողջության համար։ Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ․ հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․

  • Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
  • Սրտանոթային խնդիրների սրացում
  • Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
  • Գլխացավեր, հոգնածություն
  • Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ

Քրոնիկ հիվանդություններով պացիենտներն ավելի խոցելի են, և տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները։

Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։

Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026