
Մինչև Եռաբլուրի դերը խորը գիտակցված չեղավ, պետականության ընթացքը բնականոն հուն չի տեղափոխվի․ պատգամավոր
Այսօր Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի երկնային ծնունդն է․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են Դավիթի և Եռաբլուրի դերն ու նշանակությունը մեր պետական-հասարակական կյանքում, այցելում էին նրա շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու հերոսի հիշատակին:
Պատրաստված սպա, գաղափարական հրամանատար և հայրենիքի նվիրյալ, ով ամենաճակատագրական պահին առաջ նետվեց մարտական խնդիրը կատարելու և նահատակվեց:
Մինչև Եռաբլուրի դերը խորը գիտակցված չեղավ, մինչև հասարակությունն ամբողջապես չգիտակցի նահատակության խորհուրդն ու հայրենիքի պաշտպանի առաքելությունը, պետականության ընթացքն իր բնականոն հուն չի տեղափոխվի:
Փա՛ռք հայրենիքի պաշտպաններին, հավերժ փա՛ռք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր նվիրյալներին»,- նշում է պատգամավորը:


