
Լուվրի կողոպուտի գործով ձերբակալվել է ևս 4 անձ
Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են ևս 4 մարդու, որոնք կարող են կապ ունենալ Լուվրի աղմկահարույց կողոպուտի հետ․ գրում է Reuters-ը։
«Ձերբակալվածները երկու տղամարդ և երկու կին են՝ 31-40 տարեկան։ Իրավապահ մարմինները չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչի՞ համար են կասկածում բերման ենթարկվածներին։ Նշում են միայն, որ կասկածյալների ընդհանուր թիվը հասել է ութի»,- նշում է գործակալությունը։
Պատկան մարմինները չեն հայտնում՝ գողացված քանի՞ ցուցանմուշ է հաջողվել վերադարձնել կամ փրկել։
Ըստ լրատվականի՝ ֆրանսիացի իրավապահները շեշտում են միայն, որ հետաքննությունը շարունակվում է, և հնարավոր է՝ լինեն նոր ձերբակալություններ կամ հետաքրքիր բացահայտումներ։


