
Եվրոպայի պատմության մեջ ամենամեծ մետաղադրամը դարձել է նաև ամենաթանկը
Իսպանիայի Ֆիլիպ III թագավորի համար 1609 թվականին հատված մեծ ոսկե մետաղադրամը վաճառվել է Շվեյցարիայում կայացած աճուրդում։ Այն դարձել է Եվրոպայի ամենաթանկ մետաղադրամը․ հայտնում է Reuters-ը։
339 գրամանոց մետաղադրամը վաճառվել է 3.49 միլիոն դոլարով։ Սկզբնական գինը եղել է մոտավորապես 2.46 միլիոն դոլար։
Numismatica Genevensis SA աճուրդի տան հիմնադիր Ալեն Բարոնի խոսքով՝ մետաղադրամը ստեղծվել է որպես թագավորական հարստության և իշխանության խորհրդանիշ։ Այն ժամանակակից Եվրոպայի պատմության մեջ ամենամեծն է։
Մինչև 1950 թվականն այն համարվում էր կորած։ 1960 թվականին այն վաճառվել է մասնավոր հավաքորդի, իսկ 10 տարի անց՝ մեկ ուրիշի։


