
Ադրբեջանում ձերբակալել են ԽՍՀՄ-ի «երկրպագուների»
Բաքվում ձերբակալվել են կոմունիստական գաղափարախոսությունը տարածող ակցիայի կազմակերպիչները, որոնք ծածանել են ԽՍՀՄ դրոշներ․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Աբդուլլա Իբրահիմլին, Իբրահիմ Ասադլին և երթին մասնակցած այլ անձինք նույնականացվել և ձերբակալվել են, նրանց դեմ քրեական գործ է հարուցվել։
Նախնական հետաքննությունը պարզել է, որ այս անձինք վարձակալել են գրասենյակ մեկ այլ պետության աջակցությամբ և ֆինանսավորմամբ, գործել են որպես խումբ և պարբերաբար հանդիպումներ են անցկացրել։ Այս անձանց պատկանող գրասենյակների և բնակարանների խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են կոմունիստական գաղափարախոսությունը տարածող բազմաթիվ նյութեր, դրոշներ, «արմատականությունը քարոզող» գրքերի օրինակներ, CD-ներ և այլ էլեկտրոնային սարքեր։


