
Միջազգային կառույցները խոր ճգնաժամի մեջ են, պատշաճ գնահատական չեն տալիս Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ․ Վարդանյան
ԱԺ-ում ընթանում է ընդդիմության հրավիրած լսումները՝ քաղաբանտարկյալների իրավունքների թեմայով։ Հիմնական զեկուցողը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն է։
«ՀՀ-ն վերածվել է քաղաքական ճնշումների և հաշվեհարդարի գործիքի։ Այսօր իշխանությունը ծառայում է վախի մթնոլորտի ստեղծմանը, իրենց իշխանությունը պահելու համար կործանում են իրավական պետության հիմքերը։ Հայաստանում մարդուն կալանավորելն այլևս ոչ թե բացառիկ, այլ պատժիչ միջոց է»,- ասել է պատգամավորն։ Պատգամավորի խոսքով՝ այսօր ՔԿՀ-ներում են գտնվում Առաքելական եկեղեցին ներկայացնող արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասողներ և ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրեն կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքի անդամներ կամ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմնի և երիտասարդական կառույցների անդամներ, քաղաքական և քաղացիական գործունեություն իրականացնող, քաղաքական իշխանություններին քննադատող անձինք, հասարակական և բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների պատգամավորներ, համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ և ՏԻՄ աշխատակիցներ։
«Ուզում եմ խոր ցավով արձանագրել, որ այսօր միջազգային կառույցները չեն տալիս պատշաճ գնահատական Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ, ինչն էլ շատ հաճախ գործող իշխանությունը ներկայացնում է որպես հակափաստարկ։ Սա լուրջ խնդիր է ու այն նաև միջազգային կառույցների խնդիրն է, որոնք այսօր խոր ճգնաժամի մեջ են։ Մենք տեսել ենք միջազգային կառույցների անգործությունը տեսել ենք 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման և էթնիկ զտման ժամանակ ու տեսնում ենք այսօր՝ Հայաստանում քաղաբանտարկյալների հարցի վերաբերյալ իրենց լռությունը»,- ասել է Վարդանյանը։


