
Ի՞նչ վիճակ է Դիլիջանի անտառներում․ պատգամավորը ABC Media-ին մանրամասներ է հայտնել
Ամբողջ գիշեր շարունակվել են հրդեհաշիջման աշխատանքները, որոշ հատվածներում հաջողվել է կրակը մարել․ ABC Media-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա գնահատմամբ՝ հրդեհի տարածման գիշերվա ինտենսիվությունը չկա: Առավոտյան ուղղաթիռներ են ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներին:
«Խոսք են տվել, որ այսօր լիովին կմարեն հրդեհը»,- ասել է պատգամավորը:
ABC Media-ի նկարահանող խումբը քիչ հետո Դիլիջանում կլինի՝ տիրող վիճակի մասին ամբողջական տեղեկություններ փոխանցելու համար։


