
Մարվել ու մեկուսացվել են հրդեհի բազմաթիվ օջախներ․ ՆԳՆ
Հանրապետության տարբեր հատվածներում հրշեջ-փրկարարները շարունակում են իրականացնել խոտածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներ․ տեղեկացնում է ՆԳն փրկարար ծառայությունը։
«Նրանց ինտենսիվ և համակարգված գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել մարել ու մեկուսացնել հրդեհի բազմաթիվ օջախներ, իսկ մի շարք ուղղություններում աշխատանքները շարունակվում են նույն թափով»,- ասված է հաղորդագրությունում։


