
Ուկրաինան PURL ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ կստանա 5 միլիարդ դոլարի զենք․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ուկրաինայի զինված ուժերը մինչև 2025 թվականի ավարտը կստանան մինչև 5 միլիարդ դոլարի զենք՝ Հյուսիսատլանտյան դաշինքի և Միացյալ Նահանգների «Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ» (PURL) նախաձեռնության շրջանակում․ հայտնում է El Pais-ն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին հղումով։
«Ուկրաինան ամսական ստանում է մոտավորապես 1 միլիարդ դոլարի զենք։ Այս տարվա վերջին մենք կհասնենք մոտավորապես 5 միլիարդ դոլարի»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը։


