02 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Բանտում տեսնելու կամ անելու ոչինչ չկա»․ Սարկոզին բանտարկության մասին գիրք է գրել

«Բանտում տեսնելու կամ անելու ոչինչ չկա»․ Սարկոզին բանտարկության մասին գիրք է գրել

«Բանտում տեսնելու կամ անելու ոչինչ չկա»․ սա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Բանտարկյալի օրագիրը» գրքից հատված է․ գիրքը լույս կտեսնի այս տարվա դեկտեմբերին․ գրում է Euronews-ը։

Հոկտեմբերին Սարկոզին դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ֆրանսիայի առաջին նախագահը, որը բանտ է ուղարկվել։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տրամադրած միջոցներով նախագահական քարոզարշավն անօրինական կերպով ֆինանսավորելու դավադրության համար։

Սարկոզին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն բանտախցում 20 օր անցկացնելուց հետո դատարանը որոշեց, որ նա ազատ կարձակվի, սակայն կգտնվի հսկողության ներքո։

Ճաղերի հետևում Սարկոզին որոշել է գիրք գրել, որն, ըստ լրատվամիջոցների, կազմված է 216 էջից։

Նշվում է նաև, որ Փարիզի Սանտեի բանտ ուղևորվելիս Ֆրանսիայի նախկին նախագահն ընթերցանության համար վերցրել էր երկու խորհրդանշական գիրք՝ «Կոմս Մոնտե-Քրիստո»-ն՝ անարդար բանտարկության և վրեժխնդրության մասին պատմություն, և Հիսուս Քրիստոսի կենսագրությունը։

 

Ռազմագերիներ