26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ներկա ռեժիմն ավելի ուժեղ «տղա» չէ․ ընտրություններից առաջ փորձ է արվում լռեցնել ընդդիմադիր մեդիաներին․ Ֆիդանյան

Ներկա ռեժիմն ավելի ուժեղ «տղա» չէ․ ընտրություններից առաջ փորձ է արվում լռեցնել ընդդիմադիր մեդիաներին․ Ֆիդանյան

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են, որովհետև չեն հանդուրժում և չեն հանդուրժելու աղետալի այն քաղաքականությունը, որը վարում է գործող ռեժիմը․ այս մասին «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

«Նրանք քաղբանտարկյալներ են, որովհետև կալանավորվել են շինծու գործերով՝ խուլիգանության հոդվածով»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ սա երկրորդ կալանքն է՝ նույն հոդվածով։

«Ներկա ռեժիմն ավելի ուժեղ «տղա» չէ, քան Պինոչետը, Իդի Ամինը, Պոլ Պոտը, Սլոբոդան Միլոշևիչը և, վստահաբար, հեռու չէ այն օրը, երբ հայ ժողովուրդը համազգային պայքարի միջոցով հեռացնելու է այս վարչախմբին»,- ասաց Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ բռնաճնշումների համատեքստում փորձ է արվում գալիք ընտրություններից առաջ լռեցնել ընդդիմադիր մեդիաներին։ Նա կոչ արեց քաղաքացիներին չլռել ու չվախենալ։

 

Ռազմագերիներ