02 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատրաստվում է Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել

Իրանը պատրաստվում է Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել

Իրանը դիտարկում է Նախիջևանով անցնող երկաթուղով բեռնափոխադրման հնարավորությունը։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբար Ալի Զաքերին։

Նրա խոսքով՝ բանակցություններ են վարվել ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի 83-րդ նիստի շրջանակում՝ Հայաստանի երկաթուղիների օպերատոր «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ներկայացուցիչների հետ։

Բանակցությունները վերաբերել են Իրանից Նախիջևանով Հայաստան որոշակի բեռների մատակարարմանը։ «Դա թույլ կտա ապագայում Նախիջևանում գործարկել երկաթուղի։ Մենք ձգտում ենք այս նախագիծը հնարավորինս շուտ իրականացնել»,- նշել է Զաքերին։

Ռազմագերիներ