22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի կաբինետից ո՞վ կմասնակցի Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությանը

Փաշինյանի կաբինետից ո՞վ կմասնակցի Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գործուղվել է Մոսկվա՝ մասնակցելու լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությանը։

Որոշման մեջ նշված է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝

  • Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին 2025 թվականի նոյեմբերի 26-27-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Արայիկ Հարությունյանի գործուղման հետ կապված ծախսերի, այդ թվում` ներկայացուցչական ծախսերի, փաստացի հատուցումը (օրապահիկը` նոյեմբերի 27-ի համար):
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային 2 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։

 

Ռազմագերիներ