
Հեղաշրջում՝ ընտրությունից 3 օր անց․ Գվինեա-Բիսաուում նախագահը հայտարարել է իր ձերբակալության մասին
Գվինեա-Բիսաուում՝ Աֆրիկայի արևմուտքում գտնվող փոքրիկ երկրում, նախագահական ընտրություններից երեք օր անց տեղի է ունեցել հեղաշրջում։ Նախագահ Ումարո Սիսոկո Էմբալոն հայտարարել է, որ ձերբակալվել է զինվորականների կողմից։ Կարճ ժամանակ անց զինվորական սպաների մի խումբ հայտարարել է, որ երկիրը լիովին իրենց վերահսկողության տակ է․ գրել է BBC-ին։
Հրապարակման համաձայն՝ ձերբակալվել են նաև Գվինեա-Բիսաուի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նրա տեղակալը և Ներքին գործերի նախարարը։
Ավելի ուշ մի խումբ սպաներ հեռուստատեսությամբ հայտարարել են, որ դադարեցրել են ընտրական գործընթացը և կկառավարեն երկիրը մինչև հետագա ծանուցում։
Զինվորականները նաև հայտարարել են «Կարգի վերականգնման համար բարձրագույն ռազմական հրամանատարության» ստեղծման մասին և կոչ արել բնակչությանը պահպանել հանգստություն։
Ավելին՝ սպաները փակել են երկրի սահմանները։
Գվինեա-Բիսաուն Աֆրիկայի արևմուտքում տեղակայված փոքրիկ երկիր է՝ 2 միլիոնից մի փոքր ավել բնակչությամբ։
Այն Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկն է։ Վերջին 55 տարիների ընթացքում այնտեղ տեղի են ունեցել ինը հեղաշրջումներ և հեղաշրջման փորձեր։
Մինչև 1974 թվականին անկախություն ձեռք բերելը Գվինեա-Բիսաուն պորտուգալական գաղութ էր։ Նախագահ Հումարո Սիսոկո Էմբալոն սովորել է Լիսաբոնի և Մադրիդի համալսարաններում։


