25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է աշխարհում գործող ամենահին հայկական կրթօջախ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է աշխարհում գործող ամենահին հայկական կրթօջախ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ -ն այցելել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, որն աշխարհում գործող ամենահին հայկական կրթօջախ է։

Ճեմարանի նորեկ աշակերտներն աղ ու հացով են դիմավորել Վեհափառ Հայրապետին, որից հետո մեծ միջոցառում է տեղի ունեցել։

Միջոցառման ընթացքում հնչել են տարբեր ելույթներ, ճեմարանի երգչախումբը հանդես է եկել կատարումներով, մասնակցել են նաև ճեմարանի հնդիկ և հայ ուսուցիչերը

Վեհափառ Հայրապետն իր ելույթում հորդորել է ոչ միայն սոսկ ականատես լինել և պահել ու պահպանել հնդկահայոց փառահեղ անցյալի պատմությունը, այլև նորովի կերտել և հզորացնել հնդկահայոց գաղութի նոր ժամանակների պատմությունը՝ նույնպիսի փառքով ու հպարտ ապրումներով, որպեսզի գալիք սերունդները, գնահատելով ներկա ժամանակների գործերը, իրենք ևս նույն ապրումներն ու ներշնչանքն ունենան՝ հայրերից ավանդված ժառանգությունն իրենց հաջորդներին առավել հզորացած փոխանցելու

Վեհափառ Հայրապետը հաստատապես նշեց, որ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի լուսավոր ընթացքն անշեղորեն իրագործվելու է և նոր, բուռն կյանքով է ապրելու։

Միջոցառումն ավարտվել է «Պահպանիչ» աղոթքով, եհափառի հետ խմբանկարից հետո ներկաները մասնակցեցին տոնական ընթրիքին»։