Վաղվանից Ջրաձորում կմեկնարկեն բրոնզ-երկաթեդարյան ամրոցի պեղումները
Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում հուլիսի 8-ին կմեկնարկեն բրոնզ-երկաթեդարյան ամրոցի պեղումները։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ հնագիտական աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը (արշավախմբի ղեկավար՝ պ․գ․թ․ Բ․ Վարդանյան):
Հուշարձանի ուսումնասիրման, պեղման աշխատանքներին ներգրավված է նաև Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լ․ Մկրտչյանը: