Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման վերականգնման հեռանկարները
ՌԴ արտգործնախարար
Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում կայացած
հանդիպմանը քննարկել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման վերականգնման
հեռանկարները և իրավիճակը Գազայի հատվածում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Նախարարները քննարկել
են մի շարք միջազգային արդի թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության
գոտում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված Գործողությունների
համատեղ համապարփակ ծրագրի կյանքի կոչման վերսկսման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ
հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային խնդիրներ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության
մեջ։
Կողմերը քննարկել են
մի շարք հարցեր, որոնք կապված են Ռուսաստանի և Իրանի միջև փոխշահավետ առևտրատնտեսական
և ներդրումային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ամենաբարձր և բարձր մակարդակներում
ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացմանը։