07 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թբիլիսիում անհետացել են ռուս ակտիվիստներ

Թբիլիսիում անհետացել են ռուս ակտիվիստներ

Թբիլիսիում անհետացել են ռուս ակտիվիստներ Վլադիմիր Դուբովսկին և նրա ընկերուհին՝ Ալինա Սավելևան․ գրում են լրատվամիջոցները։

Նրանց առևանգել են․ հայտնել են Դուբովսկու համահիմնադրած «Єднання Українців Історичних Земель»՝ «Պատմական հողերի ուկրաինացիների միություն»-ից։ Սավելևայի հետ միասին նա նաև «Зелений Клин — моя батьківщина»՝ «Կանաչ սեպ – Իմ հայրենիք» շարժման առաջնորդն է։

Հաղորդվում է, որ նրանց նստեցրել են մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ․ գրում է meduza.io-ն։

Ակտիվիստները հետախուզվում են Ռուսաստանում. Դուբովսկին՝ ահաբեկչության մեղադրանքով՝ որպես համապատասխան ցուցակում ընդգրկված կազմակերպության ղեկավար, իսկ Սավելևան՝ «բանակի մասին կեղծիքներ» տարածելու մեղադրանքով։

Նրանք Թբիլիսիում էին ապրում 2022 թվականից։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ