26 Դեկ
2024
-0.4° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում  խախտել է հրադադարի ռեժիմը

Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը

Ադրբեջանը Արցախի Մարտունու շրջանում հրաձգային տարբեր զինատեսակներից կրակ է բացել ջրհորի նորոգման աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ։

Տեղեկությունը հայտնել են Արցախի ներքին գործերի նախարարությունից։

«Հուլիսի 6-ին ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության տեքստում։

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։