02 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն «ընդմիշտ» կդադարեցնի «երրորդ աշխարհի երկրներից» ԱՄՆ ներգաղթը

Թրամփն «ընդմիշտ» կդադարեցնի «երրորդ աշխարհի երկրներից» ԱՄՆ ներգաղթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառմամբ հայտարարել է, որ ընդմիշտ կդադարեցնի «երրորդ աշխարհի երկրներից» Միացյալ Նահանգներ ներգաղթը։

«Ես ընդմիշտ կդադարեցնեմ երրորդ աշխարհի երկրներից ներգաղթը, որպեսզի ԱՄՆ համակարգը լիովին վերականգնվի, կչեղարկեմ Բայդենի տված անօրինական մուտքի միլիոնավոր թույլտվությունները, այդ թվում՝ քնկոտ Ջո Բայդենի ստորագրությամբ տրվածները, և կարտաքսեմ բոլոր նրանց, ովքեր զուտ օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին կամ անկարող են սիրել մեր երկիրը, կվերացնեմ մեր երկրի ոչ քաղաքացիների համար նախատեսված բոլոր դաշնային նպաստներն ու սուբսիդիաները, կչեղարկեմ ներքին կարգը խաթարող միգրանտների քաղաքացիությունը և կարտաքսեմ բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, որոնք հանրային բեռ են, անվտանգության սպառնալիք կամ անհամատեղելի են արևմտյան քաղաքակրթության հետ», – հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

 

Ռազմագերիներ