
Զելենսկու գրասենյակի ղեկավարի տանը խուզարկություններ են անցկացվում
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հաստատել է, որ խուզարկություն է անցկացվում Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը՝ նշելով, որ քննչական գործողությունները կատարվում են հետաքննության շրջանակում․ գրում է РИА Новости-ն։
«Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը քննչական գործողություններ են իրականացնում Զելենսկու գրասենյակի ղեկավարի տանը։ Քննչական գործողությունները թույլատրվել են և իրականացվում են հետաքննության շրջանակում», – նշվել է գործակալության Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել էր Երմակի տանը խուզարկությունների մասին։


