
Ալիևի օգնականը ՆԱՏՕ-ի գրասենյակում քննարկել է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի օրակարգը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այցելել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելությունը։
Այցի ընթացքում Հիքմեթ Հաջիևը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի Խորհրդի դեսպանների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով օգնական Բորիս Ռուգեի հետ։
Հանդիպման ընթացքում հիշատակվել է ՆԱՏՕ-ի Խորհրդի դեսպանների այցն Ադրբեջան և նրանց հանդիպումը նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությանը, եվրոպական էներգետիկ անվտանգությանը, տարածաշրջանային անվտանգությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի օրակարգին վերաբերող հարցեր։


